Վերլուծական 

Եթե քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին

analitik.am

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանակ ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեյով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարց չի:

Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակայի և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:

Հ.Գ. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին, ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսին Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը: Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից