Միջազգային Պատահարներ 

Պայթյուններ ու կրակոցներ են տեղի ունեցել Նայրոբիի հյուրանոցներից մեկում. կան զոհեր

analitik.am

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում՝ Dusit բիզնես-հյուրանոցային համալիրի մոտ մի քանի պայթյուն է եղել, որոնց հաջորդել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Reuters -ը։

Նշվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Քենիայի քաղաքացիներ։ Իսկ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է վահաբիստական «Ալ Շաբաբ» խմբավորումը, որը ստեղծվել է 2004թվականին, ֆինանսավորվում է «Ալ Ղաիդայի», սոմալիական գործարարների կողմից, ինչպես նաև հարկեր է հավաքում իր վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից։

Նույն շարքից