Ռազմական 

Ամփոփվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերի 2018թ. 4-րդ եռամսյակի աշխատանքների արդյունքները

Հունվարի 15-ին ամփոփվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերի 2018թ. 4-րդ եռամսյակի աշխատանքների արդյունքները: Ամփոփմանը մասնակցել են զորամիավորման վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարական կազմը, կայազորի զինվորական իրավապահ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում, ըստ ուղղությունների, վերլուծվել են կատարված աշխատանքները, զեկուցվել է զորամիավորման ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական և օպերատիվ պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման ու շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակի մասին:

Նույն շարքից