Բրիտանացի նկարիչ Նաթան Վայբըրնը գտել է ստեղծագործելու բավական յուրահատուկ միջոց. ներկերի ու վրձնի փոխարեն նա օգտագործում է ուտելիքի, մասնավորապես՝ կրեկերների փշրանքներն ու սեփական մատները։
Արդյունքում աղբամանում հայտնվելու փոխարեն փշրանքները վերածվում են հայտնի բրիտանացիների գեղեցիկ դիմանկարների։
Ստորև ներկայացված լուսանկարներում կարելի է տեսնել արքայազն Ուիլիամին, նրա կնոջը՝ Քեմբրիջի դքսուհուն, մոդելներ Թվիգիին, Քեյթ Մոսին ու Կառա Դելևինին, Հարի Սթայլսին, երգիչ Դևիդ Բոուիին և այլոց։
24-ամյա նկարիչը, ով իր ուշագրավ աշխատանքները ցուցադրել է Լոնդոնում, պատմել է, որ դրանք ստեղծելու համար օգտագործել է 64 կգ կրեկեր։
Դքսուհի Քեյթ, արքայազն Ուիլյամ

Կառա Դելևին

Քեյթ Մոս

Թվիգի

Հարի Սթայլս

Դևիդ Բոուի

Շերիլ Քոուլ


