Գիտություն 

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ․ Անտոնիու Գուտերեշ

analitik.am

2016 թվականից փետրվարի 11-ը ՄԱԿ-ի կողմից նշվում է, որպես Գիտության մեջ կանանց եվ աղջիկների միջազգային օր։

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել․

«Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:

Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:

Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում:

Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:

Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իր երազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի»:

 

Նույն շարքից