Ռազմական 

Իսրայելական Aeronautics-ը բազմամիլիոնանոց պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ

analitik.am

Իսրայելական Aeronautics ընկերությունը հայտարարել է, որ բազմամիլիոնանոց պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ: Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, երկու տարով ստորագրված 13 միլիոն դոլար արժեցող պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է տեխնիկական սպասարկում տրամադրել Orbiter 1K անուօդաչուներին, որոնք վաճառվել են Ադրբեջանին:

Orbiter 1K անօդաչուները կարողանում են օդում մնալ 3 ժամ: Դրանք զինված են տեսախցիկներով, որոնք աշխատում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Իսկ զինամթերթը գործի է դրվում կատապուլտայի միջոցով:

Նույն շարքից