Առողջապահություն 

Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում. Արսեն Թորոսյան

analitik.am

Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանից, ով իր գործընկերների հետ ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը, որն ի դեպ մշակվել է նաև հենց նրանց օգնությամբ։

Հիմա թվերի լեզվով՝

Ծրագրի 18 օրերի ընթացքում, բուժօգնություն է ստացել 19 պացիենտ, որոնցից 13-ին կատարվել է թրոմբոլիզ, 4-ին նաև թրոմբասպիրացիա, 2-ին նաև թրոմբէկտոմիա։ Պացիենտներից 6-ը արդեն դուրս են գրվել, 11-ը շարունակում են բուժումը հիվանդանիցային պայմաններում, իսկ երկուսի կյանքը ցավոք չի հաջողվել փրկել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով։

Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ մեր առաջ խնդիր ենք դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նույն շարքից