Հայաստան 

Իրանի վճռականությունը և Նախիջևանի հիմնահարցը

Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ թուրք-իրանական հակամարտությունը ակնհայտորեն ավելի է լարվում։ Մերձավոր Արևելյան զարգացումներին զուգընթաց դրա ուղղակի թե անուղղակի դրսևորումները երևում են նաևՀայաստանի և մասնավորապես՝ Նախիջևանի հիմնախնդրի շուրջ։ Սա պայմանավորված է հատկապեսհետխորհրդային շրջանում Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած հատուկ քաղաքականությամբ։ ՄինչՆախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած յուրատեսակ տնտեսական և քաղաքական էքսպանսիայինանդրադառնալը, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա, որը դեռևս հավուր պատշաճիմիջպետական փոխհարաբերություններում ուղղակիորեն քննարկման չի դրվել, բայց դարձել է Ադրբեջանի վրաանուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։ Խնդիրն այն է, որ Խորհրդային Միությանփլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլընդհակառակը՝ այդ ժամանակաշրջանն ընդունեց որպես խորհրդային Ռուսաստանի կողմից իրենց հայրենիքիօկուպացում։

 

Դրան զուգընթաց նորանկախ Ադրբեջանի իշխանությունները իրենց հայտարարեցին 1918 թվականինստեղծված Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդները, որի սահմանները մինչև խորհրդային կարգերիհաստատումը չեն ճգրտվել և չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, այդերկրամասը անգլիական, իսկ ավելի ուշ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջև վիճելիտարածք։ Այսինքն, ադրբեջանական իշխանությունները չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չենընդունում նաև Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջևանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանիխնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։ Տարիների ընթացքում Ադրբեջանի Խորհրդային իշխանություններըհետևողականորեն խախտեցին Կարսի պայմանագիրը և Նախիջևանին տվեցին դրա սկզբունքներին հակասողկարգավիճակ։ 1990 թվականին ադրբեջանական իշխանությունները, լավ գիտակցելով միջպետական պայմանագրիխախտման ակնհայտությունը, փորձեցին խուսափել դրա պատասխանատվությունից` հրաժարվելով ԽորհրդայինԱդրբեջանի իրավահաջորդը լինելու հանգամանքից, բայց դրանով հանդերձ ընկան բոլորովին այլ ծուղակի մեջ, քանիոր Նախիջևանի երկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։ Իսկ նորանկախ Հայաստանիիշխանությունները, ընդհակառակը՝ իրենց հայտարարել են Խորհրդային Հայաստանի իրավահաջորդները, ընդունումեն Կարսի պայմանագիրը և ապագայում կարող են պնդել դրա կետերի իրականացման համար։

 

Միայն ավելացնենք,որ խնամակալություն եզրը արմատապես տարբերվում է ենթակայություն եզրից և դա հնարավոր է դնելվերանայման, քանի որ խնամակալությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Փաստորեն ներկայումս Նախիջևանըգտնվում է Ադրբեջանի կազմում առանց որևէ իրավական հիմքի և փաստորեն օկուպացված է։ Միակ խոչընդոտըԹուրքիան է առաջադրում` պնդելով Նախիջևանի վերաբերյալ Մոսկվայի պայմանագրի վրա։

 

Բնականաբար այդպայմանագիրը անդրկովկասյան հանրապետութուններին վերաբերող հոդվածների մասով կորցնում է իրվավերականությունը առանց Կարսի պայմանագրի։ Վերոհիշյալ փաստարկները լավ գիտակցում են և՛ Ռուսաստանը,և՛ Իրանը ու հարկ եղած դեպքում օգտագործում են պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ գործադրելու համար։ Ինչվերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այս պարագայում լավագույն վերլուծությունը լռությունն է,քանի որ նրանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։

 

 

 

 

Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնություն

Նույն շարքից