Միջազգային Ռազմական 

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով

analitik.am

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրաքի վարչապետի խորհրդական Աբդուլքարիմ Հաշիմ Մոստաֆային:

«Իրաքի և ԱՄՆ-ի միջև կա համաձայնագիր, ըստ որի նրանք հեռանալու են Սիրիայից և անցնելու են Իրաքի տարածքով՝ Իրաքի իշխանությունների թույլտվությամբ»,-հայտարարել է Մոստաֆան։

Նա նաև հայտնել է, թե Վաշինգտոնը Բաղդադին հավաստիացրել է, որ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի Արևելյան Եփրատի շրջանում նրանց գործողության ավարտվից հետո՝ ապրիլի 1-ից ոչ ուշ․ «Ամեն ինչ պետք է իրականացվի մինչև այդ ժամկետը»,-ասել է Իրաքի վարչապետի խորհրդականը:

Նույն շարքից