Ռազմական 

Զորամասի անձնակազմը մասնակցել է երթարշավի /Լուսանկարներ/

analitik.am

Փետրվարի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է հերթական երթարշավը: Հրամանատարության կողմից նախօրոք ընտրվել էր երթուղին, ստուգվել անձնակազմի զենքն ու հանդերձանքը:

Երթարշավի նպատակը անձնակազմի դիմացկունությունը ստուգելն էր: Երթարշավի ընթացքում զինծառայողները հաղթահարել են տարատեսակ արգելքներ. անցում գետի միջով, անտառապատ և ծառախիտ տարածքով, մագլցում ժայռերի վրա և այլն:

Երթարշավի ամբողջ ընթացքում հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ, արձանագրել հաջողություններն ու բացթողումները:

Ժամանակին կատարելով առաջադրված խնդիրը՝ անձնակազմը վերադարձել է զորամաս:

Նույն շարքից