Առողջապահություն 

Հանդիպում-քննարկում՝ ԱՆ խորհրդատուների հետ

analitik.am

Մեկնարկել է առողջապահության նախարարության (ԱՆ) խորհրդատուների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև նախարար Արսեն Թորոսյանը։ Երկօրյա միջոցառումը նախաձեռնել է առողջապահության նախարարությունը։

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Արսեն Թորոսյանն արդյունավետ քննարկում է մաղթել և կոչ արել բարձրաձայնել անհանգստացնող բոլոր հարցերը և խնդիրները։

ԱՆ պատասխանատուները խորհրդատուներին են ներկայացրել առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, առաջիկա նախատեսվող ծրագրերը։

Գործընկերները քննարկել են առողջապահության քաղաքականության գերակայություններն ու առաջնահերթությունները, մասնավորապես համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի, դեղատոմսեր դուրս գրելու և դեղեր բաց թողնելու կարգի, հիվանդանոցներում կլինիկական ֆարմացևտի ինստիտուտի ներդրման, մասնագիտական հավաստագրման գործընթացի հստակեցման անհրաժեշտության, բուժօգնության որակի բարելավման, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունում առկա իրավիճակի և հիմնախնդիրներին վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում շեշտվել է խորհրդատուների դերը՝ քննարկված հարցերում։

Նույն շարքից