Միջազգային Պատահարներ 

/Տեսանյութ/BMW-ն մխրճվել է ամբոխի մեջ. կա 2 զոհ

analitik.am

Սանտկ-Պետերբուրգում BMW X6-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել է ամբոխի մեջ: Այսօր տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հրապարակել է РЕН ТВ հեռուստաալիքը, փոխանցում է Լենտան:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Նևսկի պողոտայում՝ «Նևսկի Պլազա» շենքի մոտակայքում, և վրաերթի արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել են:

Զոհվածների թվում են 39-ամյա մոսկվայաբնակ կինն ու 1978 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի: Նշվում է նաև, որ վարորդը փախուստի չի դիմել։ Նա ձերբակալվել է:

Նույն շարքից