Մշակույթ 

Մոնեի «Դոժերի պալատը» կտավը վաճառվել է 27,5 միլիոն ֆունտով

analitik.am

Sotheby's աճուրդի տանը 27,5 միլիոն ֆունտով վաճառվել է Կլոդ Մոնեի «Դոժերի պալատը» կտավը: Այս մասին հայտնում է աճուրդի տան կայքը:

Նկարի գնորդի անունը հայտնի չէ:

Հայտնի կտավը Մոնեն նկարել է 1908 թվականին Վենետիկ կատարած այցի ժամանակ: Այն նկարվել է երեք տարբերակով: Մյուս երկու տարբերակներից մեկը պահվում է Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանում, մյուս՝ Մետրոպոլիտենում:

Հավելենք, որ Մոնեն համարվում է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը:

Նույն շարքից