Մշակույթ 

Փառք ու պատիվ նրան, ով տեղեկացրել է այդ մասին. Համազգային թատրոնում շնորհակալ են

Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից փետրվարի 25-ին տարածած հաղորդագրության հայտնում ենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում կուրս չի ունեցել: Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանն իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Մայիս Կարագյոզյանի,Շահում Ղազարյանի, Նոնա Պետրոսյանի, Տիգրան Ներսիսյանի, Նելի Խերանյանի, Հրաչյա Գասպարյանի և այլօղ հետ: Վերը թվարկված մարդկանցից և ոչ ոք չի եղել Սոս Սարգսյանի ուսանողը և ունի իր մեծ ավանդը Հայաստանի թատերական կյանքի կայացման գործում:

Համազգային թատրոնը երբևէ չի սպասարկել որևէ կուսակցական շահ, թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ:

Ինչ վերաբերում թատրոնի ամբողջական դոտացիայի տակ լինելու մասին հայտարարությանը, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բյուջեից թատրոնին հատկացվող դոտացիան մասնակի է, որն ամբողջությամբ ուղղվում է թատրոնի անձնակազմին տրվեղ աշխատավարձերի ֆոնդին, իսկ բեմադրությունների կազմակերպման և մնացած ընթացիկ ծախսերը վճարվում է թատրոնի տոմսերի վաճառքից և նվիրատվություններից ձևավոևվող տարեկան արտաբյուջեից:

Թատրոնի ժանրային առանձնահատկության վերաբերյալ բացակայության վերաբերյալ հայտնեւմ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող որևէ թատրոնն կամ մշակութային հասատություն ժանրային առանձնահատկության պարտադրանք չունի, ավելին` թատրոնի յոըրաքանչյուր ներկայացաում չկրկնվող և միայն Համազգային թատրոնի բեմում ցուցադրվող առանձին ստեղծագործություն է:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հայտարարում է , որ անկախ հակամշակութային հայտարարությունների, շարունակելու է իր գործունեությունը, և թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թատրոնի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին նրան, ով համապատասխան տեղեկանքը դուրս է բերել Մշակույթի նախարարությունից՝ հավելելով՝ փառք ու պատիվ նրան:

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ տեղեկանքի մասին առաջինը հանրության հայտնեց Analitik.am լրատվականը՝ հրապարակելով նաև սքրինշոթեր փաստաթղթից:

 

  • 133
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    135
    Shares

Նույն շարքից