Ռազմական 

Հայրենիքն իրեն պետք է հարգի. Աշոտյանը դեմ չէ Սիրիա հայկական խումբ ուղարկելուն, բայց դեմ է դա օրենքի խախտումով անելուն

Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով Սիրիա հայկական խումբ ուղարկելու մասին, հայտարարեց, թե իրենք չեն ասում՝ ինչու են խումբ ուղարկել. «Դուք եք իշխանությունը, դուք գիտեք, թե ինչ է պետք այսօր, դուք ունեք այդ օպերատիվ ինֆորմացիան, դուք եք պատասխանատուն՝ և՛ տարածաշրջանային քաղաքականության համար, և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար»:

Աշոտյանը պահանջում է չփորձել իր դժգոհությունները մատուցել այնպես, իբր ինքը խոսում է Ռուսաստանին օգնելու դեմ. «Քավ լիցի: Ես չեմ ասում ինչու եք արել, ես ասում եմ, որ դուք սխալ ձևով եք արել: Խորհրդարանում լսեցի՞ք այդ հարցը, ոլորտային հանձնաժողովները հայտարարություն արեցի՞ն, գոնե խոստացա՞ն, որ կուսումնասիրեն: Իսկ եթե խոստացան, չեն ֆիքսե՞լ, որ օրենքի խայտառակ խախտումով է դա արվել: Փառք Աստծո, որ մենք ունենք լավ զինված ուժեր, բոլորը պատրաստ են իրենց գործն անել այնտեղ, որտեղ հայրենիքն իրենց կուղարկի, բայց հայրենիքն իրենց, ինքն իրեն պետք է հարգի, անգամ եթե պետք է օգնի իր հայրենակիցներին, եղբայրական սիրիական ժողովրդին, անգամ եթե պետք է ռազմավարական գործընկերոջ կողքին լինել, դա պետք է անել քո երկրի օրենքների համաձայն»:

Նույն շարքից