Վերլուծական 

Մի՛ բռնաբարեք տեղեկատվության ազատությունը

analitik.am

Գործող իշխանության համար պետական մարմինների աշխատանքի հրապարակայնության բացակայությունը եղել է թերևս ամենառանցքային քննադատությունը նախկին իշխանությունների նկատմամբ, իսկ թափանցիկության և հրապարակայնության գերագույն մակարդակը, ուղիղ ժողովրդավարությունն ու հանրաքվեների միջոցով որոշումների կայացումը՝ ամենակարևոր խոստումը «հեղափոխական» ժամանակահատվածում: Այն, որ այս ամենը ընդամենը ժողովրդի ականջը շոյելու համար էր դա այլևս փաստ է, սակայն, եթե հրապարակայնությունը կաղում է, գոյություն ունի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, որն առնվազն տեղեկատվություն ստանալու ցանկություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս սահմանված կարգով ստանալու պահանջվող տեղեկատվությունը, իսկ պետական մարմիններին՝ պարտադրում այն տրամադրել:

Ցանկություն չունենալով սևացնել որևէ անձի աշխատանքը՝ կից հրապարակում ենք «Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» ԻՊ ՀԿ-ի մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներն ուղղված տարբեր պետական մարմիններին, որոնք մնացել են անպատասխան: Արձանագրելով օրենքով սահմանված ժամկետների խախտումը, սակայն հույս ունենալով, որ այնուհանդերձ կստանանք պահանջված տեղեկատվությունը, նշենք, որ նման հարցումները հնարավորություն են լրացնելու հրապարակայնության բացը, ինչպես նաև հուշելու ժողովրդին հուզող և դեռևս լուծում չստացած խնդիրների մասին:
Հրապարակայնությունը չի ենթադրում ժողովրդին ընտրովի տեղեկացնել միայն այն իրողությունների մասին, որը հարմար է: Տեղեկատվությունը չտրամադրելը՝ օրենքի խախտում է: Մի՜ ոտնահարեք տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը…

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» ՀԿ

Նույն շարքից