Ռազմական 

Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության համար․ Զոհրաբ Մնացականյան

analitik.am

Անհանգստությունների տեղիք միշտ կա, երբ ունենք չլուծված հակամարտություն, բայց մենք հանգիստ ենք վերաբերվում: Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Ադրբեջանի զորավարժությունների մասին:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորողը. «Հայաստանն իր պարտավորությունները շարունակելու է պահպանել և շարունակելու է աշխատել խաղաղության համար»:

Խոսելով Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի պահանջի մասին, Մնացականյանը նշեց, որ առաջ է բերվել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին. «Մենք բացատրել ենք, թե ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և այն, թե որն է դրա կարևորությունը»:

Նույն շարքից