Ռազմական 

Մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են /լուսանկար/

analitik.am

Մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է:

Մարտի 13-ին մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը  հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով․ «Այո, Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։

Մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։

Աղբյուրը՝ banak.info

 

Նույն շարքից