Ռազմական Ֆեյսբուք 

Հետևում եմ Ադրբեջանի զորավարժություններին, հետո կարդում «Իմ քայլ»-ի պատգամավորի հայտարարությունը, որ պատերազմի վտանգ չկա...

analitik.am

«Գործի բերումով Haykի հետ հետևում ենք Ադրբեջանում զորավարժություններին. ինչպես են խաղարկում Բաքվի կորպուսից տանկային և մոտոհրաձգային բրիգադների տեղափոխումը «օպերատիվ շրջաններ», ինչպես են տեղաշարժվում հրետանային և հրթիռահրետանային բրիգադները, ինչպես է ավիացիան Քյուրդամիրի օդանավակայանից միանում, ինչպես են գրոհում իրենց զորավարժարանում վերստեղծած մեր առաջնագծի մի հատվածը (այո, մեր 3 պաշտպանական գծերի օրինակով մի հատված իրենց մոտ սարքել են, որ պարապեն)։

Ու հետո կարդում ես «Իմ քայլի» պատգամավորի հայտարարությունը, որ պատերազմի վտանգ չկա։

Դե հա, Հայաստանում պատերազմ հեչ ե՞րբ է եղել, որ հիմա էլ լինի...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նույն շարքից