Մշակույթ 

Ով է մեղավոր Երևանում Ստաս Միխայելովի համերգի չեղարկման համար

analitik.am

Ռուս երգիչ Ստաս Միխայելովը չեղյալ է համարել Երևանում ապրիլի 2-ին կայանալիք մենահամերգը: Այս մասին հայտնում են արտիստի ներկայացուցիչները:

Միխայելովի ներկայացուցիչները հայտնում են, մենահամերգը չեղյալ է համարվել իրենց պահանջները չկատարելու և կազմակերպիչների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ստաս Միխայելովը երբեք իր կամքով որևէ մենահամերգ չի չեղարկել:

Երգչի ներկայացուցիչները ներողություն են խնդրում: Բոլոր տոմսերը գնողները կարող են դրանք վերադարձնել:

Ստաս Միխայելովը հույս է հայտնել, որ կկարողանա առաջիկայում ելույթ ունենալ Երևանում:

Նույն շարքից