Մշակույթ 

Հանդիպում կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում կինոոլորտի ներկայացուցիչների հետ:

Աննա Կոստանյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակն է քննարկել համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ներկաները մտքեր են փոխանակել կինոարվեստի ավանդույթների պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան հայրենական արտադրության գաղափարագեղարվեստական բարձրարժեք խաղարկային, մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծմանը, կինոնախագծերը մրցութային հիմունքներով ընտրելու համար հավասար պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կինոծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադառնալով կինոարվեստի բնագավառում վարվող մշակութային քաղաքականությանը՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանն առանձնացրել է կինոյի պետական կառավարման մոդելի արդյունավետության բարձրացման, համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով դաշտը կանոնակարգելու հիմնախնդիրները: Կինոգետներն ու ռեժիսորները բարձրացրել են նաեւ հայ կինոյի հսկայական ժառանգության պահպանման, կրթական համակարգում համապատասխան ծրագրերով որակյալ մասնագետների պատրաստման հարցը:

  • 93
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    96
    Shares

Նույն շարքից