Ռազմական 

Քննարկվել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր

analitik.am

Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:

 

Նույն շարքից