Վերլուծական 

Մոլորությո՞ւն, գուցե թյուրըմբռնո՞ւմ, հնարավոր է նաև հանրությանը մոլորեցնելու փորձ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կա տարածված մտայնություն այն մասին, որ ներկայումս տեղեկատվական դաշտի զգալի մասը ընդդիմության ձեռքին է, կամ ընդդիմությունն ունի տեղեկատվական դաշտի ավելի մեծ ռեսուրս, քան իշխանությունը: Այս պարագայում չունենք մեդիադաշտի հարաբերակցությանն անդրադառնալու անհրաժեշտություն: Տարածված մտայնությունն իր մեջ կրում է մի նրբերանգ, որը առնչվում է քաղաքական համակարգին և դրա հեռանկարներին: Բանն այն է, որ այստեղ ընդդիմություն ասելով՝ հասկացվում են նաև նախկին իշխանությանն առնչվող շրջանակներն ու խմբերը:

Դա մոլորություն է կամ ավելի շուտ գուցե թյուրըմբռնում, հնարավոր է նաև հանրությանը մոլորեցնելու փորձ:

Բանն այն է, որ ընդդիմություն և նախկին իշխանական համակարգ, նախկին իշխող համակարգ հասկացությունները համադրելի չեն և դրանց նույնացումը հարվածում է Հայաստանում նոր ընդդիմության կայացման հեռանկարին: Նախկին իշխող համակարգը չի կարող համարվել ընդդիմություն, չի կարող լինել այդպիսին: Ընդ որում, պատճառն այն չէ, որ այդ համակարգի մի զգալի մասը, այդ թվում՝ լրատվական ռեսուրս տնօրինող, իրեն հայտարարել է քաղաքական կարգավիճակից դուրս: Խորքային պատճառն այն է, որ նախկին իշխող համակարգը քաղաքական կարգավիճակից դուրս է դրել հանրությանը, ու անգամ նոր իշխանության հանդեպ դժգոհ հանրային շերտերը կամ խմբերը, այդ իմաստով հստակ տարբերակում են վերաբերմունքը նախկին իշխող համակարգի հանդեպ: Հենց այդ վերաբերմունքն է, որ բացառում է այդ համակարգի «ընդդիմադիրացումը», առնվազն այնքան, քանի դեռ այդ համակարգի որևէ խումբ չի ունեցել հենց նույն համակարգի իշխանական գործունեությանը քաղաքական ամբողջական գնահատական տալու համարձակություն:

Բայց այդ դաշտում այդպիսի խնդիր դրված չէ որևէ մեկի մոտ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 117
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    120
    Shares

Նույն շարքից