Ռազմական 

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները

analitik.am

Ուկրաինայում հաջողությամբ են ավարտվել Թուրքիայից գնված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձարկումները:

Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում գտնվող ռազմաբազայում իրականացվող փորձարկումներին ԱԹՍ-ների կառավարման կայանից հետևել է անձամբ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: Փորձարկման ավարտին ունեցած ելույթում Պորոշենկոն շնորհավորել է Ուկրաինայի զինված ուժերին ու ժողովրդին նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ՝ նշելով, որ դա լավ ներդրում է երկրի պաշտպանունակության բարձրացման գործում:

Նշենք, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պիտի մատակարարի 6 միավոր «Bayraktar TB2» տիպի հարվածային անօդաչուներ: ԱԹՍ-ների կոմպլեկտի մեջ մտնում են նաև 3 կառավարման կայանը և կից սարքավորումները: Ըստ շրջանառվող լուրերի՝ պայմանագրի արժեքը կազմել է 69 մլն դոլար:

Մարտի սկզբին նախագահ Պորոշենկոն հայտարարել էր թուրքական ԱԹՍ-ներն արդեն մատակարարվել են և գտնվում են փորձարկումների փուլում:

«Bayraktar  ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

Գործողության շառավիղը - 150 կմ

Առավելագույն թռիչքային զանգվածը - 650 կգ

Օգտակար բեռնատարողությունը - 50կգ

Առավելագույն արագությունը - 222 կմ/ժ

Թռիչքի տևողությունը- մինչև 24ժ

Թևերի բացվածքը - 12 մ

Երկարությունը - 6.5 մ:

Աղբյուր`    Anadolu ajansı

 

 

 

 

 

Նույն շարքից