Մալայզիայի իշխանություններն արգելել են «Նոյ» ֆիլմի վարձույթը, հայտնում է Газета-ն։
Իշխանությունների կարծիքով՝ ֆիլմը խախտում է իսլամի օրենքները, քանի որ դրանում առկա է Մուհամմեդ մարգարեի կերպարը։
30 մլն բնակչություն ունեցող Մալայզիայում մուսուլմանները 60% են կազմում, իսկ քրիստոնյաները՝ մոտ 9%։
Ավելի վաղ ֆիլմն արգելվել էր Ինդոնեզիայում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում։