Ռազմական Ֆեյսբուք 

Մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը. Արման Աբովյան

analitik.am

«Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը:

Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառը չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։

Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչու՞ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին "թնդանոթային մսացու" ադրբեջանական ղեկավարության համար և ի՞նչ էին իրենք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ:

Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան՝ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը:

Թեև, ինչո՞ւ եմ զարմանում ... նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների համար, ուստի ամեն ինչ արդար է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը:

Նույն շարքից