Այսօր՝ մարտի 25-ին, «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հետ կապված ասուլիսում նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը նշեց, որ Առողջապահության նախարարը այս տարվա հունվարի 29-ին 194 ա հրաման էր արձակել, ըստ որի ՀՀ-ի ողջ տարածքում 14-ից 45 տարեկան բոլոր անձանց պետք է ներարկել գարդասիլ 4 պատվաստանյութը. «Ցանկանում եմ նշել, որ Գարդասիլի պատվաստմանն ուղղված նախորդ գործընթացի ժամանակ միայն 13 տարեկան աղջիկներին էր այն վերաբերում»։
Տիկին Խաչատրյանին մտահոգում է հրամանի թաքցնելու հանգամանքը «Խնդիրը այն է, որ Առողջապահության նախարարի հրամանը գաղտնի է եղել, չի հրապարակվել»:
«Հայկական առողջապահական ազգային խորհորդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը իր հերթին տեղեկացրեց, որ Գարդասիլը ներարկվում է մեկ դեղաչափ 6 ամիս ինտերվալով. «Արդյո՞ք կան տվյալներ պապիլոմա վիրուսի առկայության մասին, արդյո՞ք ունենք այդ խնդիրը, կա՞ն տվյալներ և եթե կան, ապա ինչու՞ այն չի ներկայացվել հանրությանը, իսկ եթե չկա, ապա ինչու՞ են ներարկում»։
Գրիգորյան ավելացրեց նաև, որ իրեն՝ որպես այդ ոլորտի ներկայացուցչի, Առողջապահության նախարարությունը կազմակերպած բազմաթիվ քննարկումներին և ժողովներներին չի հրավիրել։ Անդրադարձ կատարվեց նաև գովազդի, ֆեսբուքյան տիրույթում հայտնված նկարների մասին:
Ինչպես փաստում է «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» փաստաբան Պավել Փոլադյանը՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածում նշվում է, որ արգելվում է որոշ դեղերի գովազդը, որի մեջ է մտնում նաև գարդասիլ պատվաստանյութը»։
Մարինա Խաչատրյանի պմդմամբ, ԱՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ գարդասիլը հակաքաղցկեղային պատվաստանյութ է, այնինչ նրա ցուցման մեջ նշված է, որ այն ուղղված է պապիլոմա վիրուսի դեմ:
Իր հերթին «Հայկական առողջապահական ազգային խորհորդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը փաստեց. «Պաշտոնապես հայտարարում եմ հակաքաղցկեղային պատվաստանյութ չկա աշխարհում, իսկ գարդասիլի օգտագործումը աշխարհում 2006 թվականից նոր է սկսել և համապատասխան ժամանակ չի անցել հստակ հասկանալու դրա արդյունավետությունը։ Եթե իրականացնում ենք ազգային ծրագիր, ապա պետք է ունենանք ուղեցույց հետազոտությունների հիման վրա»։
Հայկ Այվազյանի տվյալներով, Կառավարությունը 2003 թվականի որոշմամբ 2003-2015թթ․-ին իրականացնելու էր արգանդի պարանոցի քաղցկեղի ռազմավարական ծրագիր, որը իրականացման դեպքում ցուցանիշը պետք է նվազեր 30 տոկոսով։ Սակայն 2010 թվականից, այն ոչ թե նվազել, այլ աճել էր գրեթե 30 տոկոսով։
Տիկին Խաչատրյաին խոսքով, Արսեն Թորոսյանը «Գարդասիլ»-ի պատվաստման մասին իր հայտարարության մեջ նշել է, որ մեր նման երկրները պետք է դա իրականացնեն. «Ո՞րն է մեր նման երկրները, ինչ նկատի ունի նա այդ ասելով»։
Նա նշեց նաև՝ եթե մի բժիշկ սխալ բուժում է նշանակում, ինչպես են վարվում նրա հետ «Այդ ի՞նչ ռիսկով ես դու անում ու մի հատ էլ դագլատ տալիս, սա ազգային ծրագիր է»:
Ինչպես նշեց «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» փաստաբան Պավել Փոլադյանը, այս դեպքերի հետ կապված նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ: