Միջազգային Պատահարներ 

Ղազախստանում վթարի է ենթարկվել ՊՆ Մի-8 ուղղաթիռը. կան զոհեր

analitik.am

Ղազախստանում վթարի է ենթարկվել ԶՈւ օդային պաշտպանության ուժերի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ն:

Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել Կիզիլորդայի մարզում և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան զոհեր։

«Ուղղաթիռն Աքթաուից թռչում էր Շիմքենթ, իսկ թռիչքը կատարվում էր «Ալթին ժեբե» հատուկ ստորաբաժանումների համալիր ստուգումների և վարժանքների շրջանակում, ուշ ժամի և բարդ տեղանքում։ Զոհերի և տուժածների թիվը ճշտվում է»,-ասված է ՊՆ հայտարարությանում։

Նշվում է նաև, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել՝ պարզելու ավիապատահարի պատճառներն ու հանգամանքները։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կիզիլորդայի մարզի Ժալագաշի շրջանում և դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և այրվել։

Նույն շարքից