Սիրիայի հակաօդային ուժերը կարողացել են ետ մղել իսրայելական օդային հարձակումը: Այս մասին հայտնում է «SANA» գործակալությունը:
Հարձակումը տեղի է ունեցել մարտի 27-ին, ժամը 23:00-ի մոտակայքում:
Սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել են որսալ իսրայելական հրթիռները, որոնց թիրախը եղել է Շեյխ-Նաջարի մի քանի օբյեկտներ:
Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում սիրիական կողմը միայն նյութական վնաս է կրել: