Ռազմական 

Արտակ Դավթյանն ընդունել է գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին և գեներալ-մայոր Յուրի Դաշկինին

Մարտի 29-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ովքեր Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:  Հանդիպմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Զրուցակիցները քննարկել են ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման հարցեր

Նույն շարքից