Ռազմական 

Հանձնաժողովի նիստ՝ Արցախի ՊԲ-ում

Ապրիլի 3-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների համալիրը:

Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ:

 

Նույն շարքից