Վերլուծական 

«Մեղրիի տարբերակի» մանիպուլյացիան

analitik.am

Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում «անջատել» ակնհայտ անտրամաբանական միֆերով ու որքանով միֆն անտրամաբանական է, այնքանով այն հավանական է թվում։ Պետք է վերջապես այդ մանիպուլյացիայի վերջը տրվի։

Ակնհայտ է, որ Արցախի հարցի լուծումը տարածքների փոխանակման տարբերակով ամերիկյան նախագիծ է եղել, որն առաջարկվել է Հայաստանին ու Ադրբեջանին։

Ակնհայտ է նաև, որ այդ տարբերակն աշխարքաղաքական մեծ փոփոխություններ էր ենթարկելու մեր մեծ տարածաշրջանը՝ Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, ստեղծելով նոր աշխարքաղաքական դասավորվածություն, կամ երկարատև դիսբալանսի ժամանակաշրջան։ Ով ծանոթ է 19-րդ դարի այդ ռեգիոնի քաղաքական պատմությունը՝ Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև ընթացող «Մեծ Խաղին» ու Թուրքիայի ակնկալիքներին, սա լավ կհասկանա։

Կարծում եմ պարզ են «Մեղրիի տարբերակի» հնարավոր հետևանքները։

1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը լուծելով Ռուսաստանը գուցե ընդմիշտ կկորցներ իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան դառնում էր Հարավային Կովկասի վրա դոմինանտ ազդեցություն ունեցող երկիր։

2․ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծումն այդ երկրների ազգային երազանքն է, որի միջոցով «թյուրքական աշխարհի» ստեղծումը նոր հնարավորություն էր ստանում, նաև էներգակիրների մի հսկա հոսքի վրա քաղաքական ազդեցության հնարավորություն՝ Միջին Ասիայից մինչև Եվրոպա ու Հարավային Ասիա։

3․ Իրանը պոտենցիալ ապակայունացման վտանգի տակ էր հայտնվելու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իր Հյուսիսային սահմաններին թյուրքական չընդհատվող սահմանի առկայության պատճառով, որը կակտիվացներ Իրանի ադրբեջանցիների անձատողական տրամադրությունները։

4․ Ինչպես ողջ 19-րդ դարը, Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր հնարավորություն էր ստանում ակտիվացնելու Հյուսիսային Կովկասում ու Ռուսաստանի մյուս հանրապետություններում մուսուլմաններին ու թյուրքերին։ Ով ծանոթ է «Կովկասյան պատերազմների» պատմությանը, դա լավ կպատկերացնի։

Հարցադրում
--------------------

Ցանկացած ոք, ով Հայաստանում նման ծրագրի հետ առնչություն ունենար, դառնում էր Ռուսաստանի ոխերիմ թշնամին (Իրանին մտքում ենք պահում)։ Հիմա, ոնց է հնարավոր, որ այդ ծրագրի հետ համաձայնվող մարդը կարող էր դառնալ պրոռուսական քաղաքական գործիչ ու ստանա Ռուսաստանի աջակցությունը։

«Հոկտեմբեր 27»-ի պատճառը, եթե միջազգային հետք է եղել, այլ տեղ է պետք որոնել:

Ցանկացած հասարակության հիմնական ողբերգությունը տրամաբանությունից զուրկ լինելն է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից