Միջազգային Ռազմական 

ԱՄՆ փոխնախագահն ընտրության առաջ է կանգնեցրել Թուրքիային. Կամ ՆԱՏՕ, կամ ռուսական C-400 համակարգեր

Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռք բերումը լուրջ անհանգստացնում է Վաշինգտոնին և սպառնալիք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Փենսի խոսքերով, Թուրքիան պետք է ընտրի՝ ցանկանում է արդյո՞ք մնալ մարդկության պատմության ամենահաջողակ ռազմական դաշինքի կարևոր գործընկերը, թե ցանկանում է վտանգել այդ գործընկերության հուսալիությունը՝ կայացնելով հակասական որոշում և վտանգելով դաշինքը:

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ռուսական համակարգերի ձեռք բերումը լրջագույն վտանգ է ՆԱՏՕ-ի և դաշինքի ուժերի համար, իսկ այն փաստը, որ Անկարան որոշել է ամեն դեպքում դա անել չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը հասանելի է դարձրել Patriot համակարգերի ձեռք բերումը, հարուցում է լուրջ անհանգստություն:

Ավելի վաղ Պենտագոնը հասկանալի ձևով ասել էր Թուրքիային, որ ռուսական C-400 ձեռք բերելու դեպքում Անկարային սպառնում է F-35 կործանիչներից զրկվելու հեռանկար:

Նույն շարքից