Առողջապահություն 

Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

analitik.am

Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել է ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

  1. Ցիսպլատին 1մգ/մլ 50մգ-125 սրվակ
  2. Էտոպոզիդ 20մգ/մլ 5մլ-500 սրվակ
  3. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ-165 սրվակ
  4. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ-800 սրվակ

Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

 

 

 

Նույն շարքից