Ռազմական 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պետք է ցանկացած պահի պատրաստ  լինել ակտիվ մարտական գործողությունների

Ապրիլի 6-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ կենտրոնական հրամանատարական կետում աշխատանքայն խորհրդակցություն է տեղի ունեցել:

Հասանովը համապատասխան օղակներին հանձնարարել է ակտիվացնել զորավարժանքներն ու ուսումնական վարժանքները՝ համաձայն մարտավարական պատրաստվածության պլանի՝ հատկապես գիշերային ժամերին՝ այն մաքսիմալ մոտեցնելով մարտականին: Մի շարք հանձնարարականների թվում եղել է նաև մշակել զորացրված նախկին զինվորականներին արագ համապատասխան կետեր հասցնելու գործընթացը:

Հասանովը հայտարարել է, որ բոլոր զորավարժանքների նպատակն է պատրաստվել լայնամասշտաբ հարձակողական օպերացիայի՝ հավելելով, որ պետք է ցանկացած պահի պատրաստ  լինել ակտիվ մարտական գործողությունների:

Նույն շարքից