Ռազմական 

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին: ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի քննարկմանը:

Նույն շարքից