Մշակույթ 

Էլիզաբեթ Թեյլորի, Օդրի Հեփբերնի և Ավա Գարդների իրերը ցուցադրվում են Լոնդոնում (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում առաջին խոշոր ցուցադրությունը, որը նվիրված է իտալական նորաձևությանը, այսօր բացվել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի պատկերասրահում, գրում է РИА Новости-ն։

«1945-2014թթ. իտալական նորաձևության գլամուր» անվանումով ցուցադրությունը բացվել է մի սրահով, որը ներկայացնում է թե ինչպիսի վատ վիճակում է գտնվել Իտալիան ընդհանրապես և նորաձևությունը, մասնավորապես, հետպատերազմյան առաջին տարիներին։

Ցուցահանդեսում վերլուծվում է ամերիկյան շուկայի դերը իտալական նորաձևության ոլորտում։ Հոլիվուդյան աստղեր Գրեյս Քելին, Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը հաճույքով գնում էին իտալացի դիզայներների հագուստը, աքսեսուարները, թանկարժեք իրերը։ Ռիչարդ Բերտոնը՝ Թեյլորի ամուսինը, կատակել է, որ «Էլիզաբեթը միայն մեկ բառ գիտի իտալերեն՝ Bulgari»: Զարմանալի չէ, որ հենց Bulgari հայտնի նորաձևության տունն է տվյալ ցուցադրության հովանավորը։

Թեյլորի զմրուխտե ապարանջանը և մատանին, որոնք նվիրել է Բերտոնը, և դերասանուհու 4-րդ ամուսին Էդի Ֆիշերի նվիրած զարդը դարձել են ցուցադրության գլխավոր նմուշները։ Ներկայացվել են նաև օպերային երգչուհի Մարիա Կալասի վերարկուն Biki ընկերությունից, Ավա Գարդների Sorelle Fontana երեկոյան զգեստը, Օդրի Հեփբերնի զգեստը «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմից, որը մոդելավորել է Ֆեռնանդա Գատինոնին։

Առանձին սրահ նվիրված է տղամարդկանց հագուստներին։ Իտալական կոստյումները նորաձևություն են մտել կինոյի շնորհիվ, և դրանում մեծ դեր է ունեցել Մարչելո Մաստրոյանին։

 

Նույն շարքից