Առողջապահություն 

Շունը կծելուց հետո անմիջապես սատկել է. Տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում

analitik.am

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։

Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։

Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` շան գլուխը հետազոտելու համար։

 

Նույն շարքից