Մշակույթ 

Վան Գոգի միակ սերը

analitik.am

Վան Գոգ... հանճար, որը «պայթեցրեց» ողջ գեղանկարչությունը,բազմիցս է արժանացել խենթի մակդիրին... Շատերը նրան  P.S. (պոստֆակտում...կատարվելուց հետո) ախտորոշում են ՝  շիզոֆրենիա... Իհարկե, թե ինչպես են անհավանական խայտաբղետ գույները նրա նկարներում հանկարծ վերածվում   հիշվող պայծառ պատկերների, ավելի դյուրին էր բացատրել  հոգեկան հիվանդությամբ .....

 

 

Մեծ նկարչին խելագարության մեջ մեղադրում էր անգամ հայրը: Իհարկե, չէ որ որդին թողել էր հեղինակավոր առևտրի գործն ու «պատկառելի» տարիքում անցել  նկարչության... Վան Գոգը դեռ 30-նն էլ չէր բոլորել... նա ապրում էր Բելգիայի ու Հոլանդիայի փոքրիկ քաղաքներում, ուր նկարչության, գեղանկարչության  դասեր էր  առնում: Ուրիշ ինչ էր պետք սկսնակ նկարչին...

 

Նա  սիրահարվեց...Վան Գոգի Սերն էլ նույնքան անբացատրելի էր, որքան առաջին հայացքից  անտեղի թվացող նրա գույները, որոնք  օգտագործել է նա իր նկարներում: Նրա սերն էլ նույնքան խենթ էր....

 

Սերը խժռեց նրան ամբողջովին...այն ամենը, ինչը չէր հասցնում տալ նկարչությանը, նա տալիս էր սիրուն...Իրականում տալու բան էլ չկար ...սիրո առարկայի  հետ նրան կապում էր  սոսկ կարճատև հանդիպումները, այն էլ կողմնակի մարդկանց ներկայությամբ… և նամակները.... անկեղծ ու հոգին տակնուվրա անող նամակները...  ընդամենը նամակներ...սակայն Գոգի համար միևնույնն էր...նա տրվել էր սիրուն և չէր  հավատում էր, որ կարող է սիրված չլինել...

 

Այդ  մեծ տղամարդն  իր էությամբ, հոգու յուրահատկությամբ , դաստիարակությամբ  ու նաև սիրով մանկան նման պարզ, անկեղծ ու միամիտ էր ...

1881թ նա գրում է իր եղբորը՝ Թեոին, որ ցանկանում է հայտնել նրան մի գաղտնիք, որի մասին  վերջինս գուցե  արդեն հասցրել է իմանալ ուրիշներից...

 

Նա գրել էր. «Ուզում եմ հայտնել քեզ, որ այս ամառ ես սիրահարվեցի», հետո  ապագա նկարիչը հայտնում է, որ «Կ» միանգամից մերժեց և անմիջապես ասեց, որ  հարաբերություններն անհնարին են...  և երբեք հնարավոր չեն լինի ...»

«Կ» տառի տակ թաքնված էր Գոգի հորեղբոր աղջիկը` երիտասարդ այրի Կէէ Ֆոսը ...Ինչպիսին էր այդ կինը ,որը համարձակվել էր մերժել հանճարին՝ չկան տեղեկություններ...Սակայն այն մարդու անունը, որի Սերը  նա արհամարհեց,  դասվեց անմահների շարքին ...

Վան Գոգը հեղեղում էր նրան նամակներով...Շուտով այդ նամակները աղջկա մեծ ընտանիքի համընդհանուր «սեփականությունը» դարձան... Աղջկա հայրը ուղղակիորեն դիմեց Գոգի հորը, որը  ընտանեկան մեծ սկանդալի պատճառ հանդիսացավ... Գոգը հուսահատության մեջ էր....

Նրան փրկեցին նկարչությունն ու Սերը, որը չնայած կատարվածին,եռում էր նրա հոգում...

«Կյանքն ինձ համար շատ թանկ է դարձել ,ու ես երջանիկ եմ,որ սիրում եմ :Իմ սերն ու իմ կյանքը մեկ  ամբողջ են,-գրել էր Վինսենթն ու համեմատել իր սերը մի կտոր սառույցի հետ ,որը նա սեղմում է իր կրծքին որպեսզի հալեցնի....»:

Մի անգամ վան Գոգը որոշեց բացատրել իր սիրեցյալին ,որ գոնե փորձեն հանդիպել որպեսզի հնարավորություն ունենան  միմյանց հասկանալու...նա կարծում էր ,թե բառերով կկարողանա համոզել նրան...


Առանց հրավերքի ու առանց հայտնելու նա եկավ Ամստերդամ...Գտավ աղջկա փողոցն ու տունը...թակեց դուռը..նրան ներս թողեցին...աղջիկը չկար ...նրա ծողներն էին միայն...Աղջկա հայրը՝Գոգի հորեղբայրը պահանջեց, որ նա դադարի այլևս անհանգստացնել իր աղջկան նամակներով...Վինսենթն իր հերթին պահանջեց, որ թույլ տան հանդիպելու սիրելիին...նրան մերժեցին...Նա պնդեց...Աղջկա ծնողները պահանջեցին հեռանալ իրենց տանից...

Հետո, պատմում են ,թե Վան Գոգը պահել է ձեռքն այրվող մոմի վրա ու խնդրել .«Թույլ տվեք գոնե տեսնել նրան այնքան, որքան կպահեմ իմ ձեռքը կրակի վրա»...Այս բառերը հաճախ են գործածվում գրականության մեջ...սակայն նկարիչն ինքը ոչ մի գրավոր ապացույց այս մասին չի թողել:Նա միայն գրել է, թե «Այդ երկու ծերերը մութ գիշերին դուրս արեցին  իրենց տանից  և տարան   ինձ  մի ինչ-որ էժանագին հյուրանոց  ...»:

Այլևս նա երբեք չվերադաձավ սիրելիի մոտ...

Ահա,այսպիսին է եղել Վան Գոգի միակ ՍԵՐԸ...

 

 

 

 

Սկզբաղբյուր`http://lili-mardastco.blogspot.com/2011/12/blog-post_11.html

Նույն շարքից