Հայտնի ճարտարապետ Զահա Հադիդը 40 հարկանի 5 աստղանի հյուրանոց է նախագծել, որը կկառուցվի որպես Չինաստանի Մակաո քաղաքի City of Dreams շքեղ համալիրի մի մաս:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` հյուրանոց-աշտարակը 150 հազար քառ. մետր տարածք կզբաղեցնի, որում 780 հյուրանոցային համար կտեղակայվի, ինչպես նաև՝ մեծ թվով, ռեստորաններ, խաղասրահներ: Իսկ տանիքն իրենից ընդարձակ բացօթյա լողավազան է ներկայացնելու:
Սակայն առավել գրավիչ է շինության արտաքին տեսքը: Այն պատված է ցանցավոր «արտաքին կմախքով», ինչը ներքին ինտերիերն ավելի արտասովոր է դարձնում` միաժամանակ թույլ տալով պահպանել կառույցի կայունությունը:
«Էկզոհյուրանոցի» կառուցումն սկսվել է անցյալ տարի: Առաջին հյուրերին այն կընդունի 2017-ին:





