Վերլուծական 

Ի՞նչ է, Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե «թողեք խորովա՞ծ անեմ»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ անցած շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը հայաստանյան «հպարտ», բայց նաև հիմնականում սոված քաղաքացիների աչքի առաջ Երևանի կենտրոնում խորոված-քյաբաբի խնդրով էր «ծանրաբեռնված», Պեկինում մոտ չորս տասնյակ երկրների առաջնորդներ շատ ավելի լուրջ գործով էին զբաղված: Արդյունքում, ինչ­պես նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր նշել, Պեկինում «ահագին փող բաժանվեց», իսկ մեզ մնում է գոնե փորձել ինչ-որ զարտուղի ճանապարհով «խցկվել «Մետաքսի ճանապարհի» ծրագրերի մեջ»:

Բայց միամիտ մարդ է այդ Բագրատյանը. ինչ է, կարծում է Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե «Թո­ղեք խորովա՞ծ անեմ»: Կանչեին, մինչև Պեկին ուրախությամբ ոտքով էլ կգնար էլի...

Չէ, իհարկե, լավ է, որ «հպարտ» քա­ղաքացիներ ունենք, «հպարտ» արտաքին

քաղաքականություն: Բայց նաև, ինչքան որ քաղաքացիներն են սոված մնում, այդ­պես էլ արտաքին քաղաքականության վի­ճակն է: Մինչդեռ Պեկինում իրոք քննարկ­վեցին հարցեր, տրվեցին լուծումներ, որոնք աշխարհի մի մեծ հատվածի, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջա­նի համար ուրվագծելու են մոտակա տասնամյակների ողջ կյանքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և այդպես

շարունակ: Այսինքն՝ Պեկինում ավարտ­ված «Մետաքսի ճանապարհի» երկրորդ գագաթաժողովը գործնականում քաղա­քական և ներդրումային տեսանկյունից ամփոփեց այն բոլոր գլոբալ ծրագրերը, որոնց հիման վրա նախատեսվում է տարեկան միլիարդավոր տոննաներով բեռ­ներ ասիական բուռն զարգացող տարածաշրջանից հասցնել Եվրոպա և հակա­ռակը: Նորից դիմենք Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը. «ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաս­տանի ու ԵՄ-ի միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ու­զում է նույն բանը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլա­րի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ՝ երկկողմ ադրբեջանաչինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում...»:

Չնայած, այստեղ որևէ անսպասելի բան չկար, այս գլոբալ ծրագրերը նոր բան չեն, և Պեկինի այս հերթական գագաթաժողովը պարզապես ֆիքսեց, որ դրանք ոչ միայն հետևողականորեն առաջ են գնում, այլ նաև, որ մտել են իրագործման վերջին փուլ: Նոր բան չէ նաև այն հակազդեցությունը, որ ԱՄՆ-ն փորձում է իրականացնել այդ ծրագրերն արգելափակելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից