Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի` Ապրիլի 7-ը Սուրբ Ավետման տոնն է, այսինքն` այն օրը, երբ Սուրբ Մարիամին հայտնվեց Գաբրիել Հրեշտակապետը և ավետեց Կույսի հղիանալը և Աստծո Որդու` Միածնի աշխարհ գալու բարի լուրը: Քրիստոսից ծննդից առաջ դեռևս 8-րդ դարում Եսայի մարգարեն մարգարեացել էր, որ Մեսիան` աշխարհի Փրկիչը, պիտի ծնվի կույսից.‹‹Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի և նրա անունը պիտի լինի Էմմանուել›› (Եսայու մարգարեություն, 7-րդ գլուխ, 14-րդ համար):
Էմմանուել թարգմանաբար նշանակում է «Աստված մեզ հետ»: Այսինքն, Նա , Ով պիտի ծնվեր Կույսից գերբնական ծնունդով, Աստված է լիենելու: Ավանդության համաձայն` Քրիստոսից առաջ 3-րդ դարում Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով և Եգիպտոսի հրեա համայնքի ցանկությամբ 72 թարգմանիչներ ձեռնամուխ են լինում Սուրբ գրքի եբրայերենից հունարենի վերածելու գործին:
Թարգմանիչներից մեկը` Սիմոնը, կարդալով այդ նախադասությունը` ընկնում է մտորումների մեջ և, վերրջիվերջո, հանգում այն եզրակացության, թե այն նախորդ գրիչների պատահական սխալի արդյունք է: Նա մի քանի անգամ ջնջում է «կույս» բառը, սակայն հրաշքով ամեն անգամ այն նորից հայտնվում էր:
Այս ամենից հետո նրա օրավուր տվայտանքների արդյունքում Աստծու հրեշտակը երևում է նրան և հավաստում այդ նախադասության աստվածաշնչական ու ճշմարիտ լինելը: Սիմեոն Գրիչը խնդրում է Աստծուց, որպեսզի մահ չտեսնի այնքան ժամանակ, մինչև որ իր ձեռքերի մեջ չբռնի աշխարհի Փրկչին: Ահա այսպիսի մեծագույն շնորհի է արժանանում սուրբ Կույս Մարիամը, որը մինչև իր կյանքի վերջ, թեև ամուսնացած էր Հովսեփի հետ, սակայն որևէ հարաբերություն չի ունենում և միշտ հավիտեանական ու կուսական փառքով վայելում է ողջ քրիստոնյա աշխարհի սերը: Որքան կորով ու քաջություն է պետք չընդդիմանալու Աստծուն, այդքան չարչարանքից ու անարգանքից հետոանգամ, իր Մոր աչքերի դիմաց խաչի վրա գինու փոխարեն քացախ էին տալիս և շարունակում քամահրել: Հիրավի, Սուրբ Մարիամը արժանի է Աստվածածին լինելու մեծ պատվին ու կոչմանը: 2000 տարիներ շարունակ քրիստոնյա կնոջ իդեալը եղել և մնում է Աստվածածինը:
Նրան են նվիրված գրական, արվեստաբանական ու մշակութային ամենակոթողային գործերը` ի պատիվ նրա հեզության, խոնարհության և Աստվածընկալության: Ուրախ ենք հիշեցնելու, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը այս գեղեցիկ ու հիասքանչ տոնը հռչակել է Մայրության օրհնության օր` ավելի պայծառացնելու ու մեծացնելու համար հայ կնոջ դերն ու առաքելությունը մեր քրիստոնեական կենցաղավարության մեջ: Մենք իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, պարտավոր ենք հարգել ու պատվել մեր մայրերին, ինչպես` Հիսուս Քրիստոս կսիրեր Իր սուրբ մորը և նաև սիրվենք նրանցից, ինչպես մեր Տերն էր սիրվում իր մորից:
Ուրեմն, շնորհավորում եմ մեր գեղեցեիկ սեռի ներակայացուցիչներին գարնանային այս շնորհալից ու օրհնաբեր տոնի առիթով և աղոթում եմ, որ Սուրբ Մարիամի բարեխոսությամբ նրանք միշտ մնան պարկեշտ, բարեսեր ու հավատավոր զավակները Առաքելական և Սուրբ մեր Եկեղեղեցու: