Առողջապահություն 

Գարդասիլի պատվաստման գործընթացը շարունակվելու է. Արսեն Թորոսյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում կարող է կոռուպցիա լինել․ «Ես չեմ բացառում, որ ԱՆ-ում կա կոռուպցիա, եթե խոսում ենք բուժհաստատություններում վերցվող ապօրինի եկամուտների մասին, ապա դա կա, սակայն ես այն կոռուպցիա չեմ համարում, այլ համարում եմ ապօրինի եկամուտ, իսկ պետական համակարգի մակարդակով կոռուպցիայի մասով, ամեն ինչ անում ենք, որ չլինի»։

ԱՆ նախարարը գարդասիլի վերաբերյալ տեղեկություն հաղորդելուց հետո չպատասխանեց լրագրողների՝ պատվաստանյութի մասին բազմաթիվ հարցերի, իսկ այն հարցին, թե ինչու պետք է ԱՆ-ին վստահել, այլ ոչ թե գարդասիլի հարցում ընդդիմադիր կեցվածք ունեցողներին, պարոն Թորոսյանը նշեց, որ ինքը փաստերով է խոսում, իսկ իր ընդդիմախոսները՝ միայն վախենալու տեսահոլովակներով․ «Գարդասիլի թեմայով ավելացնելու խոսելու և քննարկումներ կատարելու որևէ բան չկա»։

Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ չի պատրաստվում հրաժարվել գարդասիլի պատվաստման քաղաքականությունից և շարունակելու է պատվաստման գործընթացը։

Նույն շարքից