Մշակույթ 

Գտնվել է Ռեմբռանտի գողացված կտավը

Ֆրանսիայում գտել են հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբռանտի գողացված նակարը: Սա 17-րդ դարի նկար է, որը գողացվել էր 15 տարի առաջ:

 

«Տղան օճառե պղպջակներով» նկարը գնահատվել էր 3.2մլն եվրո:  1999թ. այն գողացվել էր պատմության և արվեստի թանգարանից, որը գտնվում էր Դռագինյան քաղաքում:

 

 Ձերբակալվածները ոստիկաններին հայտնել են, որ նրանք իմացել են նկարի արժեքը: Ձեռբակալվածներից մեկը աշխատել էր անվտանգության համակարգում: Բացի երկու ձերբակալվածներից կասկած կա, որ խբում գործել են մի քանիսը ևս:

 

 Հիշեցնենք, որ 2013թ. Սերբիայում գտնվել էր Ռեմբռանտի «Հոր» դիմանակարը, որը գողացվել էր 2006թ թանգարանից: 

Նույն շարքից