Գիտություն 

Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է

analitik.am

Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել է 1-ին տեղ զբաղեցնող և գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացվել է համապատասխան եզրակացությունը, համաձայն որի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ:

Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետ և 6-րդ ենթակետի ա/ մասը՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Միաժամանակ նշենք, որ ներկայումս հայտարարված է նոր մրցույթ:

Նույն շարքից