Ռազմական 

Անցկացվել է հրաձգության տեսական պարապմունք

analitik.am

Մայիսի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի հրաձգարանում զենիթահրթիռային դասակի զինծառայողների հետ անցկացվել է հրաձգության տեսական պարապմունք։

Պարապմունքի նպատակն էր անձնակազմին ուսուցանել հաստիքային զենքի տիրապետման և հնարավոր խափանումների վերացման հմտություններ, ինչպես նաև հրաձգային զենքերի քանդման-հավաքման, խնամքի ու պահպանման կարգը։

Նույն շարքից