Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գևորգյանը, ում ճանաչում են նաև «Բժիշկ մահ» մականունով, պարզվում է ՝ կենդանության օրոք բացի բժշկությունից զբաղվել է նաև նկարչությամբ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Գևորգյանի տարօրինակ կտավները ներկայում ցուցադրության են հանվել Լոս Անջելեսում, որտեղ դրանք հնարավոր է նաև գնել։ Հայտնի է, որ որոշ նմուշների գինը հասնում է 45.000 դոլարի։
Պարբերականը հիշեցնում է, որ Գևորգյանը ձեռք է բերել «Բժիշկ մահ» մականունը, երբ պարզվել է, որ նա էֆթանազիայի կիրառման աջակից է և այդ մեթոդով օգնել է 130 հիվանդի հեռանալ կյանքից։
Այդ պատճառով տղամարդը 8 տարի անցկացրել է ճաղերի հետևում։ Նա մահացել է 2011թ։









