ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազատության հետ զրույցում, խոսելով ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին, հայտարարել է՝ այն պահից, երբ կորոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ խնդիրների վրա է ուշադչություն դարձնելու, այդ պահից սկսած դրա աշխատանքները կլինեն և բաց, և փակ՝ նկատի ունենալով տեղեկությունները ինչպիսին լինելը:
Ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու է ՊՆ-ն, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ նախարարն էլ ներկա կլինի:
Հանձնաժողովի մասով Տոնոյանն ասել է, որ վարչապետ Փաշինյանի հետ քննարկում չի եղել:
Ինչ վերաբերում է դավադիր ուժերի մասին Փաշինյանը հայտարարությանը, Տոնոյանն ասել է, որ այդ հարցն իրեն չպետք է ուղղել, ինքը չի կարող ասել, թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ինչ վերաբերում է Արցախի հետ հարաբերություններին, Տոնոյանը նշել է, որ ՊԲ-ի հետ կապված որևէ խնդիր չկա:
Հարցին թե կան արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ ապրիլյան պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու հարցում, նախարար Տոնոյանը կարծիք է հայտնել, որ ամեն ինչի մեջ քաղաքական դրդապատճառ կա, հիմա չի կարող որևէ բան ասել: