Վերլուծական 

Որդիները, դուստրը... Հարությունյանների գերդաստանից ովքեր են շարունակում բարձր պաշտոններ զբաղեցնել. «Ժամանակ»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի և նրա հարազատ եղբայր՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականից հետո հանրությունը մեծ ոգևորություն ապրեց՝ կարևորելով այդ հրաժարականները։

Ուշագրավ է, սակայն, որ նրանց հրաժարականով ամեն ինչ չի ավարտվում, և համակարգը չի մաքրվում, քանի որ այս ընտանիքը ամբողջ տնով, ցեղով աշխատում է պետական ապարատում։ Մասնավորապես, Գագիկ Հարությունյանի որդին՝ Էդուարդ Հարությունյանը, առ այսօր աշխատում է նույն ԱԱԾ-ում, զբաղեցնում է բարձր պաշտոն հետախուզության գլխավոր վարչությունում, կոչումով գնդապետ է։

Էդուարդ Հարությունյանը հսկայական կարողության է տիրապետում, գազալցակայաններ ունի Արզնիում և ոչ միայն, նաև այլ լուրջ բիզնեսների է տիրապետում։

Էդուարդ Հարությունյանը նաև Սերժ Սարգսյանի փեսայի՝ Հայկ Խաչատրյանի քավորն է։ Իր հերթին, Հայկ Խաչատրյանը Գագիկ Հարությունյանի քրոջ որդին է։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը փոխկապակցված են նաև խնամիական կապերով։

Էդուարդ Հարությունյանը նախկինում տարիներ առաջ նաև ԵՊՀ-ում էր մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն իրականում ԱԱԾ ներկայացուցիչն էր մայր բուհում։

Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, էներգետիկայի փոխնախարար էր մինչև հեղափոխությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից