Վերլուծական 

Ատելությունից դեպի սեր «քայլ» կա՞.«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Մինչ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնում, զինվում ու պատրաստվում սադրիչ պատերազմական գործողությունների, մեր իշխանությունը զբաղված է հայ ազգի պառակտմամբ՝ հայաստանցի-արցախցի, հեղափոխական- հակահեղափոխական, սև-սպիտակն արդեն «շաբլոն» է՝ դրա մասին չենք էլ խոսում։

Հասարակությանը հուզող խնդիրներից շեղելու համար, «շոումենները» գերադասում են տարբեր թեմաների վրա կենտրոնացնել հայ հասարակությանը։ Վերջին մտահղացումներից եղել է «2016 թ․-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը» ԱԺ- ում, որտեղ մեծամասնություն է կազմում իշխանական թևը։ Հարց է առաջանում՝ մարդիկ, որոնց մի մասը չի ծառայել բանակում, առաջին անգամ եղել է Արցախում պատգամավոր դառնալուց հետո, պետական կառավարման փորձ չունի, չի գիտակցում հարցերի լրջությունը, արդյո՞ք կոմպետենտ է վարել նման հետաքննություն և արդյո՞ք այդ հետաքննությունը կլինի անաչառ, թե՞ հերթական անգամ «սև փիառ» կապահովի նախկինների համար։ Իհարկե, լավ կլինի, եթե կատարվի անաչառ հետաքննություն ու հերոսական քառօրյա պատերազմը միֆազերծվի հորինվածքներից, սակայն տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում նսեմացնել մեր հաղթանակը՝ հաղթանակ, որն ընդունել էր Ադրբեջանը ։ Իշխանությունը չի գիտակցում իր գործողությունների ռազմավարությունը, այլապես խոսք անգամ չէր կարող գնալ «ներսից դավադիր պատերազմ» սկսելու մասին։ Այս հայտարարությամբ պարզապես «հանգիստ տեղները նստելու» հրաման տրվեց հատկապես արցախյան մարտական ուղի անցած մեծանուն գեներալներին ու սպայական կազմին, որոնք ի թիվս շատ շատերի արդեն, համաձայն չեն իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ։

Իշխանական տարերայնորեն հավաքված թիմը սխալը սխալի ետևից է անում, հետաքրքիր է մի բան ՝ ատելությունից դեպի սեր քայլ կա՞․․․

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Նույն շարքից